Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

29 հոկ 2019 10:18

Ռուսները շարունակում են չհավատալ երեկ ռուսատյաց, այսօր ռուսասեր առանցքային դեմքերին.ՀՀ-ն միայն պահանջողի դիրքերից է հանդես գալիս.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ներկա իշխանությունները Ռուսաստանի հետ սոսկ խոսքով էին հարաբերություններ կառուցում, այնտեղ շարունակում են չհավատալ երեկ ռուսատյաց, այսօր ռուսասեր ՀՀ առանցքային դեմքերին:
Մեր տեղեկություններով, վերջերս արտախորհրդարանական որոշ գործիչների հետ ռուս դիվանագետների մի հանդիպման ժամանակ ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից, ընդգծելով, որ խնդիրը ոչ թե իրենց հավատարմության երդում տալն է, այլ այն դարավոր կապը չփչացնելը, որ կա հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ:


Ավելին, նրանք խոստովանել են, որ այդ հարաբերությունների պահպանման համար համատեղ ներդրում պիտի անել, մինչդեռ այսօր հայկական կողմը միայն պահանջողի դիրքերից է հանդես գալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր