17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

29 հոկ 2019 15:54

Տեսանյութ.Նաիրի Հունանյանը հիացած չէ թավշյա հեղափոխությամբ.նա սկանդալային հայտարարություններ է արել Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Ավելի վաղ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է:
Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր մանրամասներ է հայտնել Նաիրի Հունանյանի հետ երկժամանոց հանդիպման վերաբերյալ: Վերջինն իրեն տվել է մարդկանց անուններ, որոնք այսօր «դերակատարներ են մեր ներքաղաքական կյանքում՝ հստակ դիրքավորված, հստակ քաղաքական նպատակադրումներով, հստակ կողմնորոշմամբ»: «Նաիրի Հունանյանը հիացած չէ թավշյա հեղափոխությամբ, վախ չեմ զգացել նրա մոտ, հակառակը, նա՝ ինչպես 20 տարի առաջ, այսօր էլ մտածում է, որ առաքելություն ուներ իրականացնելու ու այսօր այն ամբողջացնելու պարտականություն ունի: Գտնում է, որ իր ազատությունն իրեն պետք չի, այլ՝ ժողովրդին. նա իրեն առաքյալ է համարում նաև հիմա»,- ասել է Բաբաջանյանը: Պատգամավորը սկանդալային մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ. «Հունանյանը չի համարում, որ նպատակ է ունեցել սպանել Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, ինչ-որ բաներ էր նկարագրում, ասում էր՝ ԱԺ փայտերը շատ ամուր էին, սովետական արտադրության... Հունանյանը չէր ուզում խոսել, չպնդեցի, որ առողջական սրացումներ չառաջանան: Ինքը վստահ էր, որ եթե չիրագործեր ոճիրը, շատ ավելի վատ էր լինելու ՀՀ-ի համար: Ես իրեն հստակ հարցրեցի՝ չես բացառե՞լ, որ կարող է քեզ չհաջողվի իշխանությունը վերցնել այդ օրը, և այն կմնա Ռ. Քոչարյանին, ինքը վստահ է եղել, որ եթե իշխանությունը մնա Քոչարյանին, շատ ավելի լավ ելք է ՀՀ-ի համար, քան եթե Վազգեն Սարգսյանը շարունակեր մնալ ՀՀ վարչապետ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր