ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

29 հոկ 2019 16:33

Ռուսաստանը Տաջիկստանին անհատույց 320 միլիոն ռուբլի արժողությամբ զինամթերք է տրամադրել

Ռուսաստանը Տաջիկստանին անհատույց 320 միլիոն ռուբլի արժողությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը:


Տաջիկստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի և Աֆղանստանի միջև գտնվող բուֆերային գոտու կարևորագույն երկրներից մեկը, որը նորից դառնում է երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը` ահաբեկիչների ակտիվությամբ պայմանավորված: Հենց Աֆղանստան են տեղափոխվել Սիրիայից և Իրաքից հազարավոր զինյալներ:
Ինչպես պարզաբանել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, Տաջիկստանին նաև տրամադրվել են ռադիոտեղորոշիչ կայաններ և արդիականացված «БРДМ-2М» զրահապատ մեքենաներ, «փորձարկված և հուսալի տեխնիկա»:


Գեներալի խոսքով՝ տեխնիկայի նոր խմբաքանակը նախատեսված է Տաջիկստանի զինված ուժերի մարտական ներուժը զարգացնելու և տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար:
Ռազմական տեխնիկայի տրամադրման հետ կապված արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների ավարտին:
Ընթացիկ տարվա մայիսին ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերին 122 միլիոն դոլարի զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել:
Օգնության ևս մեկ ուղղություն է հանդիսանում Տաջիկստանի զինվորականներին ռուսական բուհերում, ինչպես նաև Տաջիկստանում ռուսական ռազմաբազայում ռազմական կրթության տրամադրումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր