Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

29 հոկ 2019 17:13

Օրենքի առաջ բոլորն են հավասար,ցավում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու մասին

Հրայր Թովմասյանը և դատական իշխանության որոշ ներկայացուցիչները նախկին իշխանությունների վերջին Բաստիոնն են: Նրանք ժամանակին նշանակվել են նախկին իշխանությանը սպասարկելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքերով, Հրայր Թովմասյանի նշանակման հետ կապված շատ լուրջ հարցեր կան. «Ինչ վերաբերում է մնացած զարգացումներին, զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ իրավական գործընթացներ են տեղի ունենում: Ես հենց խոսում եմ, ասում են, որ ճնշում եմ գործադրում, դրա համար այս փուլում զերծ կմնամ մեկնաբանություն տալուց»:

Ինչ վերաբերում է Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելուն, Սիմոնյանը նշել է, որ մեծագույն ցավով է վերաբերվում դրան. «Օրենքի առաջ բոլորն են հավասար: Եթե ապացուցվի, որ եղել է պաշտոնեական դիրքի չարաշահում, փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, պետք է առաջնորդվել օրենքով: Եթե վաղը խնդիրներ լինի իմ մասով, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր