Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

30 հոկ 2019 16:16

Չեմ կարծում, որ առանց Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ

«27-ի դեպքերը հենց այն խաղն են, որ պարտադրում են մեր ժողովրդին դրա մեջ մտնել: 27-ը հիմա օգտագործվում է որպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ: Բայց ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ ու այդպիսի բաներ անել: Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող այդ համապատասխան մարմինները վերանայեն գործը: Բոլորս անհամբեր կսպասեինք, թե դա ինչով կավարտվեր: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն ու աչքերիս մեջ նայելով խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով հասարակությանը պղտորեն»,-հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը:
Ինչպես ասաց ՀԽ նախագահը, ինքը Ն. Հունանյանի հետ առնչվել է 1988թ. շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, իսկ Ն. Հունանյանը՝ ուսանողական շարժման ներկայացուցիչ:
«Շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ԱԺՄ ընդունվել: Մենք որոշել ենք՝ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ-ն բոլորին չէր ընդունում: Դրանից բացի՝ ես նրա հետ որևէ այլ առնչություն չեմ ունեցել: Նա մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել»,- ասաց Վ. Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է:
Հարցին, թե ինչպե՞ս է ասվածն ապացուցելու, ՀԽ ղեկավարը խորհուրդ տվեց. «Որքան ես գիտեմ՝ բանտում բոլոր խոսակցությունները ձայնագրվում են: Պահանջե՛ք այդ ձայնագրությունները, վերցրեք՝ ինքներդ նայեք:
Վ. Մանուկյանը հակիրճ պատասխան տվեց և չմեկնաբանեց նաև իր տիկնոջ՝ Վարդուհի Իշխանյանի՝ ՀՀ դատախազությանն ու ԱԱԾ-ին հասցեագրված սոցցանցային դիմումը: «Այդ հարցով դիմեք իմ տինոջը»,- նշեց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր