Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

31 հոկ 2019 10:57

Վարչապետին սպասարկող ինքնաթիռը դեռ 5 տարի և ավելի կարող է սպասարկել, բայց նա որոշել է պետական միջոցներից 55 մլն դոլար էլ դրան հատկացնել.«168 ժամ»

«ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը:


Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող և նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, և գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով և 15 տարուց ավելի։ Այս և ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում:
«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


Աղաջանյանը, սակայն, այսօր չի խոստովանել, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, այդուհանդերձ, բավականին լավ վիճակում է և դեռ ունակ է սպասարկել 5 և ավելի տարիներ, և խնդիրը, ըստ էության, վարչապետի անվտանգությունն ապահովելու կամ, ինչպես մատուցվում է՝ օպտիմալության մեջ չէ։ Իրականում վարչապետն ընդամենը ճոխության հանդեպ իր անզուսպ մղումով որոշել է գումարներ փոշիացնել՝ ինչպես օդանավի գնման, ամիսներ առաջ շուրջ 2 մլն դոլարով Կոնդում տեղակայված կառավարական ամառանոցը վերանորոգելու (որը տարիներ առաջ վերանորոգվել էր ոչ պետական միջոցների հաշվին), այնպես էլ՝ 540 հազար դոլարով «Mercedes-Benz» S դասի S 600 մոդելի ամբողջությամբ զրահապատ երկու ավտոմեքենա ձեռք բերել: Նշենք, որ այս մասին մամուլի հրապարակումներին այսօր Էդուարդ Աղաջանյանը հերքող տեղեկություն չի կարողացել հաղորդել, իսկ պարզաբանման համար ասել է, որ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ վստահ չէ՝ ներկայացուցչական ծախսերի մասով թույլատրելի՞ է տվյալներ հանրայնացնել, թե՞ ոչ:
Վերադառնալով ինքնաթիռի ձեռքբերման թեմային՝ նշենք, որ կառավարության օղակներից ոլորտին քաջածանոթ պաշտոնյան, ով հասկանալի պատճառով չցանկացավ իր անունը հրապարակայնացնել, հուշում է հետևյալը.
«Իմիջիայլոց, A 380-ն արժե 450 մլն դոլար, հատուկ սարքավորմամբ` 500 մլն դոլարից ոչ պակաս, Boing 787-ը` 250 մլն, այսինքն՝ առնվազն` 275 մլն դոլար, իսկ Boing 777-ը` 400 մլն դոլար: Որպեսզի պետբյուջեի վրա ծախսը շատ մեծ չլինի, ճիշտ կլիներ և առնվազն ռացիոնալ, որ հայրենի կառավարությունը ձեռք բերեր Boing 787 մոդելը: Ինչ խոսք, կան շատ մոդելներ, որոնք Ատլանտիկը հաղթահարում են հեշտությամբ, բայց դրանք հին մոդելներ են` A 310, A 333, Boing 767 կամ IL 96-ը, որը, ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է սպասարկում: Մի ուշագրավ տեղեկություն ևս՝ Իլ 96 մոդելի օդանավի արժեքը տատանվում է 140 մլն-ի սահմաններում, հատուկ սարքավորման դեպքում մի փոքր ավելի՝ շուրջ 150 մլն դոլար, սա համարժեք է 10 մլրդ ռուբլուն: Բայց իմ կարծիքով՝ փոքր կգնեն` Golfstream, private jet տարբերակով, կամ այդ տիպի` իր և ընտանիքի համար, կամ` մաքսիմում 25-30 տեղանոց: Դրանց գինը տատանվում է 30-80 մլն դոլարի սահմաններում: Բայց դե՝ դրանց մեջ ջակուզի, սաունա, բան չկա…»:
Ի դեպ, վարչապետի ԱՄՆ կատարած այցը հենց նույն շռնդալից ծախսերի համար շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, երբ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար:
«Հետք» պարբերականն իր հերթին՝ ծավալուն հոդվածում պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ տեղափոխած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019թ. վերընտրվել է պատգամավոր, մինչև պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր