Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

31 հոկ 2019 12:16

Ապրեն հայերը,նրանք պաշտպանում են հարգանքն իրենց և իրենց պատմության նկատմամբ

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Вести FM ռադիոկայանով հեռարձակվող հաղորդման հերթական թողարկման թեմաներից մեկը եղել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
Ցեղասպանության ճանաչումը Սոլովյովն անվանել է սկզբունքորեն կարևոր պատմական առաջխաղացում, որը չի կարելի թերագնահատել։

Նրա խոսքով՝ բազմաչարչար հայ ժողովրդի համար Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեծ տոն է։
«Ապրեն հայերը, նրանք հետևողականորեն պաշտպանել են հիշողությունն ու հարգանքն իրենց ու իրենց պատմության նկատմամբ, թույլ չեն տալիս մոռանալ …», — ասել է հաղորդավարը։

Տեսանյութը կարող եք դիտել 1։28։20 րոպեից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր