Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

31 հոկ 2019 14:02

Շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա.Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ ակցիա են արել

Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա:
Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ մեկնարկել է հոկտեմբերի 29-ին: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Արցախի անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ Կոնգրեսում հանդես է եկել զեկույցով: Վերջինս ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկության ժամանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր