Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

01 նոյ 2019 14:22

Մոսկվայի կլինիկայի հայ վիրաբույժը, որտեղ խեղել են հայ պացիենտուհուն, փախել է արտասահման

Մոսկվայի պլաստիկ վիրաբուժության «Սֆերա» կլինիկայի վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը, որը մեղադրվում է հաստատության պացիենտներից մեկին խեղելու մեջ, քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո թաքնվել է արտասահմանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է փաստաբան Անդրեյ Միշոնովը, որը ներկայացնում է տուժող Կարոլինա Սարգսյանի շահերը։
«Ստեփանյանը վերջերս ազատ էր արձակվել մեկուսարանից եւ, չբացակայելու մասին ստորագրություն տալով, թաքնվել է քննությունից արտասահմանում»,- ասել է դատապաշտպանը։ Նա նշել է, որ մեղադրյալի գտնվելու վայրը քննությունը դեռեւս չի պարզել։



«Սֆերա» կլինիկայի փորձաքննության արդյունքները վկայում են հաստատության աշխատակիցների մեղավորության մասին, ավելացրել է տուժողի փաստաբանը։
«Մենք ծանոթացել ենք հանձնաժողովի փորձաքննության եզրակացությանը, որի արդյունքներով լիովին հաստատվել է կլինիկայի աշխատակիցների մեղքը Կարոլինայի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Փորձաքննությունը հաստատել է վիրաբույժի, անեսթեզիոլոգի եւ կլինիկայի ղեկավարի մեղքը»,- ասել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ փորձագետների հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ առկա է ուղղակի պատճառահետեւանքային կապ կլինիկայի գործողությունների եւ ռինոպլաստիկայի ընթացքում իր պաշտպանյալի առողջությանը ծանր վնաս հասցնելու միջեւ։
Ըստ գործի նյութերի՝ 2018-ի նոյեմբերին տուժած Կարոլինա Սարգսյանին «Սֆերա» կլինիկայում կատարել են քթի ձեւի փոփոխության վիրահատություն, որից հետո նա ընկել է կոմայի մեջ գլխուղեղի ոսկորների կոտրվածքի պատճառով: Աղջիկը մինչ այժմ վերականգնողական փուլ է անցնում: Փաստաբան Միշոնովի խոսքով՝ մեղադրյալներից ոչ ոք ինքնակամ չի հատուցել հասցված վնասն ու չի խոստովանել մեղքը: Նա նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս քրեական գործի շրջանակում մի շարք քննչական գործողություններ կիրականացվեն, դրանից հետո գործի ֆիգուրանտներին վերջնական մեղադրանք կներկայացվի, եւ գործը կուղարկվի դատարան:
Ավելի վաղ տվյալ փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով՝ «Ծառայությունների մատուցում, որը չի համապատասխանում անվտանգության պահանջներին եւ անզգուշությամբ ծանր վնաս է պատճառում առողջությանը»:
Գործով մեղադրյալներ են կլինիկայի տնօրեն Գուլնարա Շահը, անեսթեզիոլոգ Լեւ Խիտրինն ու վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը: Շահն ու Խիտրինը գտնվում են տնային կալանքի տակ, նրանցից երկրից չհեռանալու մասին գրավոր ստորագրություն է վերցվել, Ստեփանյանը մինչ երկրից փախչելը գտնվել է կալանքի տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր