Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

05 նոյ 2019 15:34

Վրաստանի տարածքում խորանալով` Ադրբեջանը նպատակ ուներ դիրքեր հաստատել հենց ՀՀ-ին մոտ հատվածում

Վրաստանի տարածքում գտնվող Բաբաքարի բլրազանգվածում խորանալով՝ ադրբեջանական կողմն իրականում  նպատակ ուներ ավելի առաջ գնալ և դիրքեր հաստատել հենց Հայաստանին մոտ հատվածում, ինչը ձախողվել է հայկական ԶՈւ-ի շատ օպերատիվ ռազմական գործողությունների արդյունքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաբաքար բլրազանգվածում տարածքներ գրավելուն և 200 հա առաջ ընթանալուն։


«Ադրբեջանական սահմանային ծառայությունը, որը Տավուշի հետ սահմանային հատվածում անցյալ տարի փոխարինել էր բանակին, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչման հատվածում փորձել էր դեպի ՀՀ-ի հետ սահման առաջանալ նաև 2019 թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ խորանալով Բաբաքար կոչվող բլրազանգվածի մեջ։ Սակայն, ի պատասխան ադրբեջանական սադրանքի, հայկական զինված ուժերը նույնպես  առաջ են շարժվել։ Քարտեզին նայելով` կարող ենք ասել, որ Ադրբեջանը դեպի մեր սահման 400-500 մետրի չափով առաջ է շարժվել, իսկ մեր զինված ուժերը՝ շուրջ 1,5 կմ՝ կանգ առնելով հենց նախկին ԽՍՀՄ սահմաններով ամրագրված ՀՀ-Ադրբեջան սահմանագծին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ տարածքը։ Իսկ ադրբեջանական զինված ուժերը  մեր սահմանից 500-1 կմ հեռավորության վրա են տեղակայված»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Վերջինս հավելեց, որ ադրբեջանական կողմի հիմնական գործողությունն է եղել այդ շրջանում դիրքերի ուժեղացումը, գլխավորապես հենց Վրաստանի տարածքի հաշվին։
«Իրականում Ադրբեջանը Վրաստանի տարածքում վաղուց մի քանի դիրք ուներ, հենց լեռան վրա էլ ունեին՝ ամենայն հավանականությամբ 2008-2009 թթ․ ընթացքում կառուցված։ Այժմ ուժեղացրել են դիրքերը, ավելացրել են մի քանի դիրք, և այս պահին դիրքեր ունեն Բաբաքար լեռնագագաթից մինչև Կարմիր կամուրջ՝ վրացական մաքսային անցակետի տարածքից 300 մ հեռու»։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ հենց այդ տարածքն էլ մոտավորապես կազմում է հոդվածում հիշատակված 200 հա-ն։ 
Փորձագետը նշեց նաև, որ այդպիսով ադրբեջանական կողմը միգուցե նպատակ է ունեցել շրջանցել հայկական դիրքերը, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել, բայց քանի որ հայկական զինված ուժերն այդ սադրանքին արձագանքել են և առաջ շարժվել, ըստ էության, նրանց նպատակի այդ հատվածը ձախողվել է։ Արդյունքում Ադրբեջանի կողմից գրաված տարածքները նրանց որևէ առավելություն կամ գերակայություն չեն տալիս հայկական կողմի հանդեպ։ 

«Միակ խնդիրը հետևյալն է՝ ավելանում է լարվածությունը․ եթե նախկինում մեր և նրանց դիրքերի միջև հեռավորությունը մինչև 3 կմ էր,  ապա այժմ մինչև 1 կմ է՝  հեռավորությունը կարճացել է։ Հենց դա, նաև շարունակվող ինժեներաամրաշինական աշխատանքներն են պատճառը, որ մենք պարբերաբար լարվածություն ենք տեսնում Տավուշի սահմանի այդ հատվածում։ Այսինքն՝ միակ հիմնական խնդիրը, որն առաջացել է այս գործողությունների հետևանքով, այդ հատվածում լարվածության աճն է։ Դա էլ սկսվել է ադրբեջանական սահմանային զորքերի տեղաշարից։ Հայկական զինված ուժերն արդեն պարտադրված էին այդ իրավիճակում առաջ գնալ և ավելի հարմար դիրքեր զբաղեցնել։ Հակառակ դեպքում, ադրբեջանական զինված ուժերը կարող էին ավելի առաջ գալ»,-ասաց փորձագետը։
Նշված հատվածի հայկական բնակավայրերի՝ Բերդավան և Զորական գյուղերի մասին խոսելիս Հովհաննիսյանը նշեց, որ  դրանք ադրբեջանական դիրքերից մինչև 10 կմ հեռավորության վրա են,  մինչև 15 կմ հեռավորության վրա էլ տեղակայված է Բագրատաշենով անցնող Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։ Գյուղերն ու մայրուղին, ինչպես նկատեց Հովհաննիսյանը, բաժանվում են մեր ուժեղացված դիրքերով ու Բաբաքարի բլրազանգվածով, իսկ ուղիղ տեսանելիությունը բացակայում է։ 

«Ադրբեջանական կողմի ավտոմայրուղին, որը Կարմիր կամրջով անցնում է դեպի Վրաստան, ընդհակառակը՝ ավելի է մոտեցել մեզ՝ այժմ այն 6 կմ է հեռու հայկական դիրքերից։ Իսկ 5 կմ հեռավորության վրա է նրանց Շինխլի գյուղը, որը տեղակայված է  սահմանագծին։ Այստեղ արդեն բլրազանգվածները մեր դիրքերն ու  նրանց գյուղը չեն բաժանում, քանի որ այդ հատվածները հովտային շրջան են իջնում։ Այդ առումով կարող ենք ասել, որ հայկական կողմը որոշակի առավելության է հասել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր