Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 նոյ 2019 11:38

Տեսանյութ. «Արայի՛կ, գնա տուն». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաները շարունակվում են այս անգամ Կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ հեռացիր» ու նշում, որ նախարարը պետք է գնա տուն։
«Մենք դեմ ենք, որ մեր տված հարկերից նկարահանվի ֆիլմ Մելի մասին, ի՞նչ կապ ունի սա նախկին նախարարների կամ Լևոն Մկրտչյանի հետ։ Նախկինում չի եղել նման դեպք, Լևոն Մկրտչյանի կառավարման տարիներին չի եղել դեպք, որ նման սցենարներով ֆիլմեր նկարվեն։ Մենք պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական տա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մեզ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը «հայ», «ազգային», «եկեղեցի», այս բոլոր տերմինների հետ խնդիր ունի, անգամ իր հարցազրույցներում նա քմծիծաղով է վերաբերում այս եզրույթներին։ Մեզ համար սա անընդունելի է, ՀՀ-ում կան ավանդույթներ, արժեքներ, որոնք ՀՀ քաղաքացիները պարտավոր են կրել կամ գոնե հարգել։ Արայիկ Հարությունյանն անցավ կարմիր գիծը, երբ այդ ավանդույթներին ու ընդունված կարգերին դեմ գնաց»,-ասաց մասնակիցն ու նշեց, որ թող վարչապետը նոր նախարար նշանակի, իրենք էլ կօգնեն, որպեսզի նորանշանակ նախարարն իր աշխատանքում հաջողի։
Մասնակցի խոսքով, կարող է վարչապետը Հարությունյանին պաշտպանում է, որովհետև թիմակիցներ են, Հարությունյանը վարչապետի հետ քայլել է, բայց այդ մտածելակերպին պետք է վերջ դրվի. «Ապրի Արայիկ Հարությունյանը, որ քայլել է, եթե լավ բաներ իր կյանքում արել է՝ ապրի, վաղը մյուս օրը կարող է ընտանիքի շատ լավ հայր դառնա, շատ լավ քաղաքացի լինի, չեմ ուզում կասկածեմ դրանում, բայց Արայիկ Հարությունյան նախարարը տապալված է և պետք է գնա տուն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր