Ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելու նախագիծը մտահոգություններ է առաջացրել Առողջապահության նախարարությունում

«Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք»:
Առողջապահության փոխնախարարին արձագանքեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Ճիշտն ասած`անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Հակոբյանի հետ, անակնկալի եկա ես»:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ փոփոխություններ են եղել, և դա է պատճառը:
«Պարոն Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյո՞ք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, բայց մենք տեսանք, որ կան, խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել»:
Սակայն պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ հարցը հրատապություն ունի: Եվ քանի որ հարցը զեկուցվող էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել: