Աննա Դանիբեկյանը չի տիրապետում իր մասնագիտությանը.Եթե դու չես հասկանում, գնա ձեր տուն ու քո քո կատուներին դատապարտի

Նրա գնահատմամբ՝ եթե մարդը կարողանում է 3 ամսվա ընթացքում գեներալի 2 կոչում ստանալ, ամեն ինչ ասված է։
«3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացավ հուլիսի 3-ին և հանկարծ սեպտեմբերին 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում ստացավ։ Սրանով նա ծառայություններ է մատուցում հանրապետության վարչապետին»,- նշեց Ռ.Սահակյանը:
Պաշտպանն ասաց, թե պետք չէ իրենց մեղադրել դատաքննությունը ձգձելու մեջ։
«Ընդհակառակը՝ մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով»,- հայտարարեց նա։ Փաստաբանն ավելացրեց, որ իրենք ունեն մի քանի միջնորդություններ, որոնք հարկ են համարում ներկայացնել։ Հակառակ դեպքում իրենց՝ որպես իրավաբաններ, կմեղադրեն միջնորդություններ չներկայացնելու համար։
Նա պնդեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չի տիրապետում իր մասնագիտությանը, և ինքը կողմնակից է, որ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի։
«Եթե նա չի հասկանում՝ ես ինչի մասին էի խոսում ամսի 5-ին և ինձ ասում է՝ կարճ կապեք, եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, նրանց գործը լսի»,- ասաց նա։ Ճշգրտող հարցին, թե ի՞նչ կատուների մասին է խոսքը, պաշտպանն ասաց, թե դատավոր Ա․Դանիբեկյանը բազմաթիվ կատուներ է պահում։