Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

09 նոյ 2019 13:03

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին աասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:
Նա նշեց, որ Արան դեռ կոմայի մեջ է, իրենք ամեն օր տեաակցում են, սակայն նրա վիճակում փոփոխություն դեռ չկա:


Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր