Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

12 նոյ 2019 17:00

Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտը հրապարակել է բնակչության ընկալումներով աշխարհի ամենաանվտանգ երկրների ամենամյա զեկույցը՝ «Օրենք և կարգապահություն 2019»-ը (Law and Order Index 2019): 


Հայաստանը, ըստ «Countries/Areas Most Likely to Feel Safe» հարցման, ամենից ապահով երկրների 7-րդ տեղում է: Հայաստանում հարցվածների 89 տոկոսը պատասխանել է, որ իրենց անվտանգ են զգում: Մոտավորապես նույնքան մարդ նույն պատասխանն է տվել Շվեյցարիայում: Արդյունքում երկրները կիսել են 6-րդ և 7-րդ տեղերը:
Ըստ հարցումների արդյունքների՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը (94%): Սինգապուրին հետևել են Նորվեգիան (93% ), ԱՄԷ-ն (93 %), Սլովենիան (90%)  և Թուրքմենստանը (90%):

Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը Ֆրանսիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի և Մյանմայի հետ:
Ցանկում վերջին հորիզոնականը զբաղեցրել է Աֆղանստանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր