Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

13 նոյ 2019 12:03

Նման թափթվածությամբ հեռուն չենք գնա.ադրբեջանցի բլոգերն է գրիչ տալիս վարչապետին

Հայաստանի վարչապետը Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցերը գրառելու համար բավական ժամանակ գրիչ է փնտրում, և այդ գրիչը նրան տալիս է նույն ադրբեջանցին՝ ասելով, թե նվեր է Ադրբեջանից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ հավելել է. «Հետաքրքիր է իմանալ, իսկ վարչապետին ուղեկցող մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել մեր պետությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար։

Միգուցե փոքր հարց է, բայց, ըստ իս, պետական պատկան կառուցակարգերի անկազմակերպության անուղղակի ցուցիչ, իսկ նման անկանոնությամբ և թափթվածությամբ հեռուն չենք գնա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր