Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

13 նոյ 2019 14:33

Տեսանյութ. Պապ թագավորը գալուբոյ է եղել... ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց. ժամանակին իզուր է պարգևատրել

«Հայոց եկեղեցին ու հայոց լեզուն գիտե՞ք ովքեր են ուզել վերացնել՝ թուրքերը, պարսիկները, մոնղոլները, ովքեր ուզել են, որ հայոց պետականությունը վերանա: Որտեղ բնակություն է հայոց ազգը հաստատել, կառուցել է իր եկեղեցին ու դպրոցը: Հիմա ինչի՞ ենք մենք ուսումնական հաստատություններից հանում, հանում ենք որ ի՞նչ: Ի՞նչ ենք բերում դրա տեղը՝ էն այլանդակված, այլասերված բա՞նը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես հայտարարեց, որ միանշանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա ու գնա: Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորմանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ թողել գնացել է Գյումրիից, դրա համար 20 մլն փող տա՞ն: Անդրանիկ զորավարի համար ֆիլմ հանեք,Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, հանեք մեր նախնիների, սրբերի համար, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս, էս ո՞վ է իրավունք տվել էդ խայտառակ ֆիլմերին փող տալ: Հետո Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց»: Թե ո՞ր աղբյուրից է օգտվել Ղուկասյանը, որ եզրակացրել է՝ Պապ թագավորը միասեռական է եղել, նա ասաց. «բացեք Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ»: Վարդան Ղուկասյանն ասաց, որ Մելինե Դալուզյանին պարգեւատրել է ժամանակին ու չի էլ իմացել, որ նա այլ կողմնորոշում է ունեցել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր