Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

13 նոյ 2019 14:55

Իրանում ուրանի պատճառով հիստերիա բարձրացնելը սխալ է. ՌԴ ԱԳՆ

Իրանում չհայտարարված վայրում հայտնաբերված ուրանի մասնիկների պատճառով քաղաքական հիստերիա բարձրացնելը սխալ է: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ուրանի մասնիկներ են հայտնաբերել իրանական օբյեկտում, որի մասին նախկինում չի հաղորդվել:
Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Իրանին և ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությանը հնարավորություն ընձեռի ամբողջությամբ պարզաբանելու այս ամբողջ իրավիճակը:
Ռյաբկովը նաև շեշտել է, որ այժմ ոմանց, այդ թվում նաև ազդեցիկ ուժերի կողմից, նոր բացահայտված հանգամանքները շահարկելու միտում կա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր