Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

16 նոյ 2019 14:18

Մոսկվայում սպանված 40-ամյա Աշոտ Բոլյանը «Մասիվցի Անդիկի»-ի գործով որեւէ կարգավիճակ չուներ.ՔԿ

Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ: Այս մասին  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները»,-ասաց նա` նշելով, որ դեռ հայտնի չէ սպանության պատվիրատուն:

Նշենք, որ նրա սպանությունից հետո մամուլում լուրեր  տարածվեցին, թե Բոլյանը կազմակերպել է Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։
Ավելի վաղ  հայտնել էինք, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր