Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության          Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից       «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը    

18 նոյ 2019 15:32

Վարչապետի որոշումը քննարկման ենթակա չէ.Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին

Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես  Հակոբյանը:


«Վարչապետի որոշումները քննարկման ենթակա  չեն, այլ ենթատեքստ մի  փնտրեք»,-նշեց նա:
Անդրադառնալով  հարցին՝ գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում ինքն ունի վկայի կարգավիճակ, Մովսես  Հակոբյանն ասաց․ «Բացարձակ  կապ չունի: Բացե՛ք,  կարդացե՛ք․  որոշման  հիմքը  գրված է»,-նշեց նա:

Մովսես  Հակոբյանը  հերքեց նաև, որ  ազատումը կարող է  կապված լինեն Ապրիլյան պատերազմի հետ: Նա  տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի հրավիրվել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր