Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

19 նոյ 2019 13:41

Հրաման է՝ փակել Հայկական ԱԷԿ-ը մինչեւ 2026 թվականը

«Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» ըստ «TIMES» մոդելի՝ ենթադրում է գազի գնի բարձրացում եւ Հայկական ԱԷԿ-ի փակում։ Այս մասին Պլանի ներկայացման ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը։
Փորձագետը, ներկայացնելով «TIMES» մոդելը, նշեց, որ ամենակարեւորը ՀՆԱ ցուցանիշներն են, որի աճը 2018-ին եղել է 6,75 տոկոսի մակարդակին, 2020-ին կանխատեսվում է 4,65 տոկոս աճ, իսկ 2022-ին՝ 4,5 տոկոս։ «Միեւնույն ժամանակ, էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կավելանա միջինը տարեկան 1,7 տոկոսով՝ չնայած բնակչության նվազմանը։ Հայաստանում օգտակար էներգիայի պահանջարկի աճին նպաստում է առեւտրի ոլորտը՝ սպառման 4,4 տոկոս միջին աճով, այն դեպքում, երբ գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ընդամենը 0,2 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտին՝ 2,2 տոկոս։ Ենթադրվում է, որ մինչեւ 2028 թվականը էլեկտրաէներգիայի կորուստները  բաշխիչ ցանցում կլինեն 8,2 տոկոսի մակարդակի, եւ այդ թիվը կմնա անփոփոխ։ Միեւնույն ժամանակ, հաշվարկված է, որ 2018-ի նեմուծման եւ արտահանման մակարդակը կպահպանվի մինչեւ 2036 թվականը»,- նշել է նա։


Նրա խոսքով՝ սպասվում է, որ բնական գազի գինը սահմանին մինչեւ 2027 թվականը կբարձրանա մինչեւ 299 դոլար 1000 խորանարդ մետրի համար, եւ դրանից հետո այդ աճը կշարունակվի նույն տեմպով։ «Հայկական ատոմակայանը 2027-ից կհանվի շահագործումից, իսկ 2021-ից՝ նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը։ Ենթադրվում է նաեւ, որ 2022 թվականին «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանը եւ գազատուրբինային «Ռենկո» կոմբինացված ցիկլի էլեկտրակայանը կներառվեն երկրի էներգետիկ համակարգում»,- ընդգծել է նա։ Վահան Սարգսյանը պարզաբանել է, որ այդ մոդելը ենթադրում է մինչեւ 2036 թվականը իրականացնել ավելի քան 40 մլն դոլարի կառուցվածքային ծախսեր։
Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 19-ին ներկայացվեց «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» հաշվետվությունը։ Այն պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի առեւտուրը» ծրագրի շրջանակում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր