Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

19 նոյ 2019 14:38

Ով է իրականում Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու հայուհի ընտրյալը

Ով է իրականում՝ ՌԴ վարչապետի՝ ազգությամբ հայ հարսիկը․․․Ռուսական «403 press» հեռուստաալիքը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու` Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից․․․  

Հեռուստաալիքի տեղեկություններով  Իլյա Մեդվեդեւը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի`Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ… Վարչապետի որդին սիրեցյալին ծանոթացրել է իր մոր ՝ Սվետլանայի հետ առնվազն մեկ տարի առաջ…   Նրանք երեքով ներկա են եղել 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին», – գրում է հեռուստաալիքը… Նշվում է, որ Յանա Գրիգորյանը ոչ հայտնի ընտանիքից է…   2016 թվականին նա պաշտպանել է դիպլոմային աշխատանքը «Միջին իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայերենում» թեմայով… Նա նաև իր բուհում մասնակցել է Հայ գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը… 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր