Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 նոյ 2019 15:35

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ նոյեմբերի 19-ին, շարունակվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է անվասայլակով, ուղեկցում են շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորեցին ծափահարություններով եւ  «առողջություն զորավարին» կոչերով:



Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր