19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

19 նոյ 2019 16:30

Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Մինչ քննարկվող միջնորդությանն անցնելը, հայտարարվեց, որ տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը ներգրավվում է որպես դատավարության մասնակից։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Բացարկի միջնորդությանը միացել էին նաև Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի փաստաբանները։

Այսօրվա նիստում բացարկի միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Քննիչն ու դատախազ Պետրոսյանը կատարել են պաշտպանական կողմի իրավունքների կոպտագույն խախտումներ»,-ասաց փաստաբանը՝ մանրամասնելով, որ օրինակ իրենք խնդրել են պարզաբանել, թե ինչպես 2009-ին ընդունված ու արարքը քրեականացնող օրենքը կիրառվել մեկ տարի առաջ  տեղի ունեցած իրադարձությունների վրա, դրան հետադա՞րձ ուժ է տրվել, թե՞ ինչ։ Սակայն քննիչն այդ միջնորդությունը մերժել է, քննիչը չի պարզաբանել նաև 2008-ի մարտին գործող խմբագրությամբ  Քրեական օրենսգրքի 300 հոդվածը կիրառվել է, թե՞ ոչ։
«Քննիչի որոշումը բողոքարկել ենք գլխավոր դատախազին, որի վերաբերյոլ որոշում է կայացվել ու բողոքը մերժել է վերհսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Այսինքն քննիչն ու դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտումներ են թույլ տվել՝ գաղտնի պահելով ու դատարան չներկայացնելով ակնհայտ արդարացնող արդարացումները,  նաև չպարզաբանելով 2008 թ. գործող օրենսդրությունը՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը կիրառե՞լ են, թե՞ ոչ և բազմաթիվ նման այլ խախտումներ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այդ խախտումների պատճառով պաշտպանական կողմը զրկվում է արդյունավետորեն պաշտպանվելու հնարավորությունից այդ թվում նախաքննության ընթացքում՝ գործը մինչև դատարան հասնելը։
Մեժլումյանի բացարկի միջնորդությանն ու ներկայացրած հիմնավորումներին միացավ նաև ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Դատախազները  դատարանում մեղադրանքը պաշտպանելու համար են, բայց դա չի նշանակում, որ իրենք մեղադրանքը պետք է պաշտպանեն ցանկացած գնով, հաստատապես իմանալաով հակառակի մասին։ Այսինքն, նրանք մեղադրանքը պետք է պաշտպանեն այն ժամանակ, երբ համոզված են մեղադրանքում։ Այս իրավիճակում դա այդպես չէ, դատախազներն իմնալաով արդարացնող ապացույցների մասին, միջոցներ չեն ձեռնարկել, որ դրանք հայտնվեն քրեական գործի մեջ, այսինքն, դատախազները փորձում են մեղադրանքը պաշտպանել ոչ պատշաճ մեթոդներով, իրականությունը խեղաթյուրելով»,-ասաց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, եթե կան արդարացնող ապացույցներ ու դրանք գործին չեն կցվում, դա նշանակում է իրականությունը խեղաթյուրել, իսկ եթե դատախազը նման կերպ փորձում է վարվել ի վնաս պաշտպանական կողմի, ապա նա վարույթում անելիք չունի։

«Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից, մոտիկ չգա դրան, որովհետև դա վտանգավոր է արդարադատության համար։ Մենք չգիտենք, թե էլի ինչ նյութեր են եղել, որոնք չեն կցվել գործին, և դրանք ի՞նչ նշանակություն ունեն գործի համար։ Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ պաշտպանական կողմի համար հնարավորինս անհասկանալի լինեն քրեաիրավական որակումները, դրանք որտեղի՞ց են ծագել։ Նրանք օրենքը խախտելով ամեն ինչ արել են, որ պաշտպանական կողմը հնարավորինս շատ դժվարություններ ունենա իր պաշտպանությունը կառուցելիս»,-ընդգծեց Ալումյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր