Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

20 նոյ 2019 13:43

Նոր Հաճնի ողբերգության հետքերով․Նոր մանրամասներ.տանը գազի վառարան չի եղել

Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգությունը, որը հինգ մարդու կյանք խլեց, կրկին արդիականացրել է Հայաստանի բնակարաններում և սեփական տներում գազաբաշխիչ սարքերի անվտանգության հարցը։

Նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա կինը և նրա չորս անչափահաս թոռները։
Քննությունը դեռ կպարզի ողբերգության իրական պատճառները, սակայն հիմա արդեն կարելի է ասել, որ մարդիկ խեղդվել են գազի սարքի շահագործման կանոնները կոպտորեն խախտելու հետևանքով։
Ինչպես պարզվում է, տանը գազի վառարան չի եղել, և բնակիչները միացրել են գազօջախը, դրա վրա դրել են շուռ տված դատարկ թավա, որպեսզի այն տաքանա և ջերմությունը տարածվի ամբողջ բնակարանով։ Եվս մեկ սխալ կապված է գազի կաթսայի ծխատարի հետ։


«Երևում էր, որ ծխատարը սխալ տեղում են բացել, վերևից ծածկված է եղել հրակայուն նյութով և փայտյա ծածկով։ Հասկանալի է, որ նման պայմաններում շմոլ գազը չի կարող դուրս գալ տարածքից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց AEG ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը։ Ընկերությունը զբաղվում է Հայաստանում գազաբաշխիչ համակարգերի և գազի սարքերի տեխնիկական սպասարկմամբ։
Նալբանդյանը հաղորդեց, որ բնակարանում, որտեղ մահացել են տարեց կինը և նրա թոռները, վարդակից անջատել են ազդանշանային սարքը։ Ինչպես հայտնի է, հատուկ հաղորդիչը դադարեցնում է գազամատակարարումը, երբ մեթանի, շմոլ գազի կամ հրդեհի հետևանքով ծխի արտահոսք է լինում։ Եթե սարքը միացած լիներ, ապա հնարավոր կլիներ մահից խուսափել։

Նման միջադեպերը կանխելու նպատակով ընկերության աշխատակիցները մշտապես ստուգում են բնակարանների ծխատարները, բնակիչներին հորդորում` չանջատել ազդանշանային սարքը։
«Սարքը պետք է մշտապես միացված լինի, անթույլատրելի է այն էլեկտրականությունը խնայելու նպատակով կամ ցանկացած այլ պատճառով անջատելը։ Սարքը չնչին ծավալով էլեկտրականություն է սպառում` տարեկան 300 դրամ», – նշեց մեր զրուցակիցը։
Նալբանդյանը նշում է, որ ջեռուցման սեզոնի սկսվելու հետ պետք է հատուկ ուշադրություն դարձնել տաքացնող սարքերի անվտանգ և ճիշտ շահագործմանը։ Կտրականապես արգելվում է օգտագործել ինքնաշեն գազի սարքեր։

«Մեր մասնագետները տարին երկու անգամ` ջեռուցման սեզոնի սկզբում և վերջում իրազեկում են բնակիչներին, մանրակրկիտ ստուգում տներում համակարգի աշխատանքը` բացահայտելով և վերացնելով թերությունները։ Տարածքում սարքի յուրաքանչյուր վերանորոգում, փոխարինում պետք է տեղի ունենա միայն մեր աշխատակիցների օգնությամբ», – ասաց Նալբանդյանը։
Ցավոք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, միշտ գտնվում են «կուլիբիններ» կամ  նրանց դիմում են քաղաքացիները, որոնց համար փող տնտեսելը սեփական անվտանգությունից վեր է։ Երբ ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ապա ոչ ոք ուշադրություն չի դարձնի գազամատակարարման համակարգի և ծխատարի նորմալ աշխատանքին։ Նոր Հաճնի դեպքը դրա վառ օրինակն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր