Եթե Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար, դա դեռ չի նշանակում, որ նա խրախուսում է այդ երևույթը

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանն էլ երաշխավորություն է ներկայացրել Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար։
Լրագրողի դիտարկմանը, որ Արսեն Բաբայանը քրեական հեղինակություն չէ, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես չեմ ասում, որ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է, այս առումով չեմ համեմատում: Խոսքն այլ բանի մասին է՝ ցանկացած անձ, ինքը քրեական հեղինակությո՞ւն է, կատարե՞լ է հանցագործություն, թե՞ չի կատարել, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, և քննության նպատակներից չի բխում, որ կոնկրետ անձը պետք է գտնվի անազատության մեջ, և երաշխավորագիր է ներկայացրել, սա պետք չէ երբեք դիտարկել, որ նա խրախուսում է այդ երևույթը»: