Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

20 նոյ 2019 16:25

Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին

Նոր Հաճնում այսօր՝ նոյեմբերի 20-ին հողին են հանձնել գազի թունավորումից մահացած տատիկին ու նրա 4 թոռներին (ֆոտոռեպորտաժ):
Հուղարկավորությանը ներկա էին ինչպես բարեկամներ, այնպես էլ ընկերներ, երեխաների համադասարանցիները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ երեխաները գտնվում էինք տատիկի խնամակալության տակ,  նրանց հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, նախօրեին վերադարձել է Հայաստան: 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում  նոյեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել  են շմոլ գազից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր