Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

21 նոյ 2019 15:51

Տեսանյութ. Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է

Այրվում էր Պուշկին փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այնտեղ է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողներին հայտնել է՝ տուժող չկա, իսկ թե ինչն է հանդիսացել հրդեհի բռնկման պատճառ, նախարարը տեղյակ չէ։ Հակոբ Արշակյանն ասել է, որ տանիքն ամբողջությամբ փայտ է, ինչի պատճառով էլ հրդեհը դժվար է մարվում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ տարածքի բնակիչներից մեկը կարծիք է հայտնել, որ հրդեհը միտումնավոր է առաջացել. «Եթե հիմա սա որպես պատմամշակութային տարածք վերացավ, պարզ չէ, որ մեծ հեշտությամբ կարող են այս տարածքում նորից շենք կառուցել և կրկին ծախի այդ տարածքները։ Մենք բոլոր բնակիչներով վստահ ենք, որ հրդեհը միտումնավոր է»,-նշեց բնակիչներից մեկը։
Հարցին՝ ով է կանգնած հրդեհի հետևում, բնակիչն ասաց իրենց տարածքները ձեռք բերողը՝ Սամվել Մայրապետյանը. «Տարածքները վերցրել է Սամվել Մայրապետյանը 10-15 տարի առաջ և բնակիչներիս ասել են, որ այս տարածքում ուզում են հյուրանոց սարքել։ Մենք պայքարեցինք և հեղափոխությունից հետո էլ ասացինք, որ այս տարածքներից չենք դուրս գալու։ Արդեն որերորդ անգամ է, որ մեր տարածքներում միտումն»,-հավելեց բնակիչը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր