Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

22 նոյ 2019 15:28

Փաշինյանն ինքն իրեն, վերջապես, անվանեց չարիք. Ամեն տեղ իրենց ձախողումները հիմնավորում են անցյալի խնդիրներով, մնացորդներով

«Ես ելույթի իմաստը չհասկացա, ոչ թե այն վատն էր, այլ ուղղակի իմաստը էսօրվա դրությամբ ինձ համար պարզ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթին։

Մադաթյանը նշեց, որ չի ցանկանում որևէ «մեսիջ» տեսնել Սարգսյանի ելույթում։

«Ես միշտ դեպի ապագա եմ նայում, այդ պատճառով այսօրվա կառավարությանը չեմ ընդունում, որովհետև իրենք փորձում են անցյալը վերցնել ու սարքել մոտիվացիայի առարկա։ Ամեն տեղ իրենց ձախողումները հիմնավորում են անցյալի խնդիրներով, անցյալի մնացորդներով և այլն։
Հայ ազգը ունի ապագա, և այդ ապագան պետք է կերտել, և այդ ապագային պետք է մոտիվացնել ժողովրդին։ Ամեն անգամ գնալ անցյալ, անցյալից պերսոնաներ հանել, մենք կարող ենք մինչև Պապ թագավոր գնալ»։

Փոխարենը Մադաթյանը «լավ մեսիջ» է տեսել Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայում ունեցած ելույթում։

«Ես ավելի լավ մեսիջ Իտալիայում տեսա, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց նախկինների մասին, և ընդհանրացրեց նախկիններին և Լևոն Տեր-Պետրոսյանին՝ համարելով նրանց չարիք։ Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, վերջապես, անվանեց չարիք, որովհետև շուրջ տասը տարի և ավելի, երբ Լևոն Տեր-Պետրոյանը չարիք էր հանդիսանում՝ ելնելով 96 թվականին եղած խնդիրներից, Փաշինյանը ակտիվ գտնվում էր Տեր-Պետրոսյանի կողքին և ծառայում էր նրան՝ չարիքին»:

Միհրդատ Մադաթյանը համաձայն է, որ Լևոն Տեր-Պերոսյանը եղել է չարիք։Էսօրվա «Հիսուս Քրիստոսը», ով սեղաններ ա շուռ տալիս, եղել ա չարիքի մասնակից։ Ու էսօրվա դրությամբ հույս կապել, որ մարդը, ով տասնամյակ շարունակ, ինչ-ինչ մոտիվացիաներ ունենալով, չարագործություններ է արել հայրենիքին, այն տանելու է դեպի երջանկություն, կլինի աշխարհի ամենաանիմաստ բաներից մեկը»,- նշում է Միհրդատ Մադաթյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր