Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

23 նոյ 2019 11:54

Սա գիտակցված որոշում է.Մեհրիբանի համար մեծ պատիվ է Պուտինի կողմից պարգևատրվելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում արժանիքների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ալիեւան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:
Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարեւոյի իր նստավայրում:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք եւ որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, եւ մենք դա բարձր ենք գնահատում»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ շքանշանի հենց անվանումն ինքնին արտացոլում է այն, ինչ անում է Ալիեւան ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Ալիեւան իր համար մեծ պատիվ է անվանել այն, որ Պուտինն իրեն Ռուսաստանի իսկական բարեկամ է անվանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր