Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

23 նոյ 2019 14:52

Հակագազով մարդուն խոշտանգելու տեսանյութի մասով մի քանի փաստ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում հակագազով մարդուն խոշտանգելու տեսանյութի մասով մի քանի փաստ, որոնց համադրության եզրակացությունը թողնում եմ ձեզ.
1. Տարիներ առաջ CPT-ի (խոշտանգումների կանխարգելման կոմիտեի) մասնագետները ոստիկանության Արաբկիրի բաժնում արյունոտ հակագազ էին գտել:
2. Հրապարակված տեսանյութի որակը այնպիսին է, որ դժվար վերջին մի 3-4 տարվա արտադրած հեռախոսով նկարած լինի:
3. Ժամանակին կոմպրոմատային բնույթի շատ կադրեր հավաքում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերլիազոր Վարդան Ղուկասյանը («Դոգ» մականունով), ով այժմ Հայաստանում չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր