Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

26 նոյ 2019 15:26

Բա սրա համա՞ր ժողովուրդը ոտքի ելավ, սա՞ էր իշխանափոխության ամբողջ հմայքը,ի՞նչ ա լինելու վերջը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է․
«Ի՞նչ ա լինելու վերջը:
Սա այն հարցն է, որ վերջին ամիսներին օրական մի քսան հոգի տալիս են ինձ, ու ես պատասխան չունեմ...
Հարցնողներն ամենատարբեր զբաղմունքի ու չզբաղմունքի տեր մարդիկ են՝ գործարարներ, դատավորներ, գիտնականներ (կոֆե խմող), արհեստավորներ, երաժիշտներ, բժիշկներ, գործազուրկներ, վաճառականներ, արվեստագետներ, սպորտսմեններ և այդպես շարունակ, ընդ որում՝ էն մարդիկ, ովքեր ատամներով պահել են «հեղափոխությունը»...
Սա միայն մի բան է նշանակում. հասարակության բացարձակ մեծամասնությունը ոչ մի դրական փոփոխություն չի զգում իր կյանքում, մի բան էլ՝ ապագան առավել քան մշուշոտ է ու անկանխատեսելի...



Բա սրա համա՞ր ժողովուրդը ոտքի ելավ, սա՞ էր իշխանափոխության ամբողջ հմայքը, որ մի քանի ընտանիք ըմբոշխնի կյանքը, իսկ ժողովուրդը շարունակի խարխափել աղքատության ճիրաններում...»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր