Ինչի՞ց են զգացել՝ սենյակի կահույքի՞ց, թե՞ հայհոյանքներից. Ալիկ Սարգսյանը՝ խոշտանգման տեսանյութն իր հետ կապելու մասին. ՀԺ
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2019/09/image_750x_5d11f06d1f04d.jpg)
2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում:
ՀՀ նախկին ոստիկանապետից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին:
– Ինչի՞ց եք ենթադրում, որ ես կապ ունեմ:
– Ձեր ղեկավարման տարիներն են համընկնում: Ոստիկանությունիցասում են, որ շուրջ 10 տարի առաջ է եղել դեպքը:
– Ուղղակի ասել են, որ դա եղել է 10 տարի առա՞ջ: Հետաքրքիր ա, էլի, կահույքի՞ց են զգացել սենյակի, թե՞ հայհոյանքներից: Ես չգիտեմ՝ ինչից են զգացել: Ոստիկանությունն ասում է, որ դա եղել է տասը տարի առա՞ջ: Ապրեն իրենք, եթե էդպես զգայուն են: Չե՞ն կարող իդենտիֆիկացնել: Չե՞ն կարողանում բերեն թղթապանակները, տեսնեն՝ ովքեր են էդ մարդիկ, ծեծողներն ովքեր են: Կարծում եմ՝ մինչև հիմա համակարգում են, թող կանչեն, մարդկանց բերեն, ասեն՝ ովքեր են եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: