Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

27 նոյ 2019 12:37

Հետաքրքիր է ոչ թե Ադրբեջանի հերքումը, այլ հերքման տեքստը.Ադրբեջանը պետական մակարդակով է դա անում

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, կապված նոյեմբերի 26-ին հայկական մամուլում տարածված այն ինֆորմացիայի մասին, ըստ որի` Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Ինձ, որպես փորձագետի, ոչ այդքան հետաքրքրում է Ադրբեջանի հերքումը, որքան այն տեքստը, որը տարածվել է: Պաշտոնական Բաքուն, նորից եմ կրկնում՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Բաքուն հայտարարության մեջ ասում է. «... Մյուս կողմից, ինչպես միշտ, ադրբեջանից զինվորը վախի մեջ է պահում թշնամուն»:
     Ոʹչ թե հակառակորդին, ոʹչ թե «օկուպանտին», ինչպես իրենք են սիրում միշտ ասել, այլ՝ ԹՇՆԱՄՈՒՆ:
     Երբ մենք, փորձագիտական դաշտում, երբեմն օգտագործում ենք թշնամի բառը, հանդիպենք որոշ մարդկանց կողմից հանդիմանանքի, թե բա քարոզում եք թշնամություն, այն դեպքում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով է դա անում ու պետական հաղորդարգություններով է դա անում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր