Տեսանյութ. Ինքն այն քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ.Սանասարյանը՝ Վանեցյանի մասին
![](https://i.ytimg.com/vi/XKZT_E773xQ/hqdefault.jpg)
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը, հարցին, որ դատարանը խորհրդակցական սենյակում է, ի՞նչ ակնկալիքներ ունի, պատասխանեց.«Անկախ նրանից դատարանը կբավարարի, թե՝ ոչ, մենք պետք է որոշենք բողոքարկում ենք, թե՝ ոչ հայցը, եթե դատարանն այն չբավարարի: Բայց մենք մեր պրոցեսի մեջ ենք: Մենք սահմանադրական խնդիր ենք ցույց տալիս»: Խոսելով իրենց այն պահանջի մասին, որ գործը պետք է կասեցվի, ասաց.«Մենք ասում ենք կասեցնի նոր այդ հարցը քննարկվի, այն փաստաբանն ասում է, որ առանց կասեցնելու ՍԴ-ն գործը քննարկի, եթե օրենքը թույլ է տալիս մեզ համար ավելի լավ, մենք խնդիր չենք տեսնում»:
Խոսելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ որ սկսեմ խոսել հայտարարության մասին, և լրագրողի այն դիտարկմանը, որ ինքն էլ էր ժամանակին ասել՝ բա որ ես խոսեմ, Սանասարյանը նշեց.«Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ այս մակարդակի մեջ՝ սուտ է ասում կամ ճիշտ է ասում: Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ: Ինքն այն կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավիճեմ: Ես իրեն զգուշացրել եմ, որ մի խառնվիր, սխալ մի արա»: Նկատառմանը, որ այս գործում շահագրգիռ կողմ է նաև Արսեն Թորոսյանը, Սանասարյանը նշեց.«Ես ինչ-որ պետք է ասել եմ: Ես համոզմունք ունեմ, ինֆորմացիա ունեմ, որը ներկայացրել եմ: Էս կողմ, էն կողմ չկա, ժամանակը կգա, կխոսեմ: Պրոցեսի մեջ ենք հիմա, եթե զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, այդ պահին ես կխոսեմ, այս պահին խոսելու կարիք չկա»:
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։