Այլընտրանքը ռազմական սցենարն է. կողմերը պատրաստվում են պատերազմի. Խրամչիխինը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին. «168 ժամ»
![](https://www.tert.am/news_images/988/2962685_1/b20.thumb.jpg)
«Չեմ կարծում, որ այդ առումով սա որևէ բան է փոխելու, քանի որ, վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման և այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել:
Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: