Այդ ո՞վ է ասել, որ զինվորի մորը պետք է անտեսեն.Զոհված զինվորների մայրերի բողոքի ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
![](https://www.pastinfo.am/news_images/299/895921_1/10_00_18_59_11_still148.thumb.jpg)
Լրագրողների հետ զրույցում Մարագարիտա Խաչատրյանը հայտնեց, որ դիմել էին կառավարությանը, որպեսզի կիրառվեն չափորոշիչներ. «Որ չափորոշիչով Մարտի 1-ի զոհերի համար տրամադրել են 30 միլիոն դրամ, նույն չափորոշիչը թող կիրառեն զոհվածների մայրերի մասով: Արդեն անցել է 4 ամիս: Ես առաջարկել եմ, որ պատշաճ թոշակ լինի միակ կերակրողից զրկված մայրերի համար, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց ապրելակերպը։ Անցել է բավականին ժամանակ: Ասում են, որ վարչապետն այստեղ չէ, բայց մենք վարչապետի համար չենք եկել»:
Խաչատրյանը հիշեցրեց, որ նույն այսօրվա կառավարությունը քննարկեց ու նախագիծ ընդունեց՝ 30 միլիոն տրամադրելով Մարտի 1-ի զոհերին, սակայն անտեսում են զոհվածների մայրերին. «Մեր պահանջը տեղին է: Թող զոհվածների ընտանիքների նկատմամբ կիրառեն նույն չափորոշիչները, ինչը Մարտի 1-ի դեպքում»:
Տիկին Խաչատրյանը հայտարարեց, որ մինչև վերջ գնալու են, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի. «Շատ վիրավորական է, որ երկիրն ու կառավարությունն անտեսում է: Սիրելի մայրեր, քույրեր, ուշիուշով հետամուտ եղեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո ոչ մեկը մեզ տեր չի կանգնում: Մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք կառավարության ու իշխանության կողմից»: