Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան          Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն    

28 նոյ 2019 13:14

Տեսանյութ. Դրամահավաք՝ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար. պահանջում ենք, որ գնա Գերմանիա և հետազոտվի

 «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը քիչ առաջ կառավարության շենքի դիմաց դրամահավաք էր կազմակերպել, իր խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար։
Մետաղադրամներով կիսով չափ լի տարան Խաչատրյանը մոտեցրեց կառավարության նամակագրության բաժնի աշխատակիցներին և խնդրեց, որպեսզի հավաքված գումարը փոխանցեն վարչապետին։
«Փոխանցեք վարչապետին, որպեսզի տեսնի, որ հանրությունը մտահոգված է իր առողջությամբ, մասնավորապես՝ խոսքը հոգեկան առողջության մասին է։ Մենք պահանջում ենք, որ ինքը գնա Գերմանիա և հետազոտվի»,-ասաց Խաչատրյանը։
Նամակագրության բաժնի աշխատակիցները չվերցրին տարան՝ նշելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր