Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

28 նոյ 2019 17:20

Արթուր Վանեցյանն սկսեց շատ հակասական ելույթներ ունենալ և որպես կանոն՝ աննկատ հեռացավ

Երբ հրաժարականից հետո Արթուր Վանեցյանն սկսեց շատ հակասական ելույթներ ունենալ, ես ընդամենը հիշեցրեցի, որ նման կառույցների ղեկավարները, որպես կանոն աննկատ են հեռանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այդպիսի մարդիկ իրենք պաշտոնավարման ընթացքում առնչվում են միայն գաղտնիության հետ: Առեղծվածներ ոչ մեկն իրավունք չունի ստեղծել, որովհետեւ դա այն պաշտոնն է, որ նույնիսկ չպատասխանելով ինքը երկրի անվտանգությանը վնասում է, երբ ասում է՝ ես չեմ պատասխանի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Նրա խոսքով, հարցը հենց նրա համար է տրվում, որ ստեղծեն կասկածամտություն. «Արժեր, որ պարոն Վանեցյանը գիտակցեր, թե ինչ կարեւոր պաշտոն է զբաղեցրել: Ես չեմ հիշում, որ մեր երկրում այդ պաշտոնը զբաղեցրած որեւէ մեկը իր պաշտոնավարումը  թողնելուց հետո այսքան ակտիվ քաղաքական կյանքի մեջ հայտնվեր: Նա պետք է գիտակցեր, որ պաշտոնը թողնելուց հետո անգամ ինքը հանդիսանում է անվտանգության համակարգի պաշտպան: Եթե չի գիտակցել, դա կարող է ծանր հետեւանքներ ունենալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր