Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

03 դեկ 2019 15:32

Արաբական հակաթուրքական պատմական հեռուստասերիալը մեծ աղմուկ է բարձրացրել

Արաբական Միացյալ Էմիրություններում գործող սաուդական MBC TV-ին սկսել է հեռարձակել «Հրե թագավորություններ» անունը կրող հեռուստասերիալը: Հեռուստասերիալը պատմում է 16-րդ դարում Եգիպտոսում մամլուքների իշխանության վերջին շրջանի և այդ տարածաշրջանում Օսմանյան տիրապետության տարածման մասին: «Կայսրություն, որը ղեկավարվում էր արյունոտ օրենքով» կարգախոսով և 40 մլն դոլար բյուջեով հեռուստասերիալի սցենարի հեղինակները և դերասանները եգիպտացիներ են. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է artigercek.com կայքը:
Հեռուստաընկերությունը անցյալ տարի հայտարարել էր, որ ցանկանում են վերջ դնել արաբական աշխարհում թուրքական հեռուստասերիալների ժողովրդականությանը: Հեռուստասերիալը սկսել է հեռարձակվել նոյեմբերի 17-ից:
Էմիրեթական Al-Ayn’a լրատվական կայքի հետ զրույցում սցենարի հեղինակ Մուհամմեդ Սուլեյմանը նշել էր, որ փորձել են գրել ոչ մի սխալ չպարունակող պատմություն, իսկ օսմանյան շրջանը կոտորածներով լի է:
Սաուդական թերթն էլ գրում է, որ 14 մասից բաղկացած այս հեռուստասերիալը 2019 թ. արաբական աշխարհի ամենամեծ նախագիծն է. «Ջրի երես են ելնում օսմանցիների կողմից իրագործված հանցանքները ծածկելու և պատմությունը վերափոխելու մի շարք փաստեր». – նշել է թերթը:
Սակայն արաբական աշխարհում միանշանակ չէ այս սերիալի նկատմամբ վերաբերմունքը: Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ այս սերիալը բացահայտում է օսմանցիների արյունոտ պատմությունը, բռնապետությունը, պահպանողականությունը, հանցագործությունը և արաբների պատմության խեղաթյուրումը: Եգիպտական Ալ-Վաթանից Նավշա Ալ Հուֆին էլ գրում է, որ Թուրքիան, այնպես, ինչպես օսմանյան շրջանում էր, դավանում է դավաճանական և քաղաքական բռնաճնշումներ: Իսկ էմիրեթական Ալ-Աբայանայի հոդվածագիր Հասան Հարփը նշում է, որ արվեստը դեռևս ծառայում է արաբներին: Քաթարական Ալ-Ջազիրայի կայքում էլ նշվում է, որ ԱՄԷ-ն փորձում է խեղաթյուրել Թուրքիայի պատմությունը (Քաթարը բավական ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ):
Հոլանդիայում գործող «Թուրքական և արաբական աշխարհ» կոչվող կազմակերպության նախագահ Մեհմեթ Թյությունջյուն էլ նշում է, որ սերիալը քարոզում է թշնամություն թուրքերի դեմ և այն ունի քաղաքական բնույթ՝ հետապնդելու արաբներին թուրքերի դեմ լարելու նպատակ, և կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ քայլեր ձեռնարկել սերիալի դեմ:
Թուրք գործիչը կարծես թե մոռացել է, որ Թուրքիայում նկարահնվող և մի շարք երկներում հեռարձակվող թուրքական հեռուստասերիալները՝ ինչպիսիք են Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանի հոր՝ Էրթողրուլի, օսմանյան սուլթանների՝ այդ թվում արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի մասին, քարոզում  են ակնհայտ թշնամություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր