«Կարծում եմ՝ վաղը Ադրբեջանն ու Հայաստանն առարկայական բանակցություններ կսկսեն Բրատիսլավայում». Մամեդյարով

Մամեդյարովը նշել է, որ ՀՀ արտգործնախարարը մտադիր է վաղը անվտանգության հարց բարձրացնել:
«Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անվտանգությունը կարևոր է, սակայն նաև Ադրբեջանի համար»,-նշել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է նաև, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար», և որ անվտանգության հարցով վաղը ինքն ու իր հայ գործընկերն առարկայական բանակցություններ կսկսեն:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: