«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 30-ին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

03 դեկ 2019 16:39

Թուրքիան առգրավել է Ջեմալ Փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի անձնագիրը

Թուրքիայի իշխանություններն առգրավել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռան՝ 75-ամյա լրագրող Հասան Ջեմալի անձնագիրը, երբ վերջինս պատրաստվում էր Բեռլին մեկնել: Այս մասին տեղեկացնում է turkishminute.com կայքը:


Լրագրողին արգելված է Թուրքիայից դուրս գալ, քանի որ նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցությանն» աջակցելու համար:
Ջեմալը հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, և դատարանը որոշել էր չեղարկել նրա՝ երկրից դուրս գալու արգելքը: Սակայն, չնայած դատարանի որոշմանը, անձնագիրը նրանից վերցրել են: 


Լրագրողին սպառնում է 9 տարվա ազատազրկում ահաբեկչության քարոզի համար՝ T24 կայքի համար գրված հոդվածի պատճառով: 
Ջեմալը հայտնի է Թուրքիայում քրդական հարցի խաղաղ լուծման մասին իր հայացքներով և հաճախ մեղադրում է Թուրքիայի իշխանություններին քրդերի նկատմամբ ուժ կիրառելու համար:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքին ձոնված գիրքը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և լույս է սփռում Թուրքիայի՝ թաքնված պատմության վրա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր