Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

04 դեկ 2019 15:25

Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք․ լեզվակռիվ Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի միջև

«Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա խորհրդարանական՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,- այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝  այս իրավիճակն ուղղակի անհարմար է:
«Հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, խնդիրներից շեղելու համար՝ էս թուղթը էսպես, էն թուղթը էնպես։ Դուք իրավունք չունեք պարոն Ծառուկյանին վիրավորել: Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք Ձեր մեջ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ արդեն երկու օր է «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ կապված Գագիկ Ծառուկյանի և  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցների հետ։
«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ շատ պարզ բան՝ Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է, հիմա ի՞նչ անենք, այդ մարդը ներդրումների համար չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան։ Սա է ասում, պարոն Ծառուկյանը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ԲՀԿ-ն մշտապես եղել է  կոալիցիաների մեջ. «Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնել. եթե ԲՀԿ-ն չլիներ խորհրդարանում, ապա ԱԺ-ում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու։ Եվ հայտնի չէ, թե Դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք»։ 
«Ո՞նց թե, քանի գլխանի էիք, մի հատ Ձեզ չափավորեք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ըտենց»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսնելով, որ նրանց լեզվակռիվը շարունակվում է՝ փորձեց հանդարտեցնել։
«Ժողովուրդ ջան, մի վայրկյան։ Կարող են մեղադրանքներ հնչել, ընդդիմությունը կարող է իշխանությանը մեղադրել, իշխող մեծամասնությունը՝ ընդդիմությանը, բայց դա պետք է լինի քաղաքակիրթ բանավեճի միջոցով»,- ասաց Արարատ Միրզոյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր