Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

10 դեկ 2019 16:35

Իտալացի գործիչը հիասթափվել է Nutella-ից՝ իմանալով, որ դրա մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում

Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին օգնական, աջակողմյան ընդդիմադիր ուժի առաջնորդ Մատեո Սալվինին, իմանալով, որ «Nutella» շոկոլադե կրեմում թուրքական պնդուկ է օգտագործվում, հայտարարել է, որ հիասթափվել է «Nutella»-ից ու այլևս չի սիրում այն:
«Իմացել եմ, որ «Nutella»-ի պատրաստման մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ աջակցել այն կազմակերպություններին, որոնք իտալական արտադրանք են օգտագործում»:


Ընդդիմադիր գործիչը իտալական հայտնի «Ferrero» ընկերությանը, որին պատկանում է «Nutella» ապրանքանիշը, կոչ է արել օգտագործել միայն իտալական պնդուկը:

Նշենք, որ աշխարհում պնդուկի արտադրության և արտահանման 70%-ը պատկանում է Թուրքիային, որին հաջորդում է Իտալիան` 20% ծավալով, իսկ ամենախոշոր գնորդը հանդիսանում է իտալական «Ferrero» ընկերությունը:
ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր