Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Արման Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, իսկ նրանց մահացած վիճակում հայտնաբերել է տղայի մայրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: