ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

17 դեկ 2019 14:25

Տեսանյութ. 46-ամյա տղամարդը 5 տարեկանից սկսած բռնաբարել է սեփական դստերը

Լենինգրադում այս գիշեր անցկացվել է հատուկ գործողություն՝ բազմազավակ ընտանիքի հորը ձերբակալելուն ուղղված, որը կասկածվում է դստեր նկատմամբ սեռական բռնության համար: Այս մասին հայտնում է 1tv.ru-ն։
 
Հատուկջոկատայինները այն տանը, որտեղ կատարվել է գործողությունը, զենքի մի ամբողջ պահեստ են  հայտնաբերել։ Հարևանուհին պատմում է, որ վերջիններս այս տանը բնակություն են հաստատել մի քանի տարի առաջ, 8 երեխաների հոր անունը Անդրեյ է, մոր անունը՝  Սվետլանա:
Նրա խոսքով՝ 8 երեխաներից մեծ տղային էր տեսնում միայն, մնացածը հաճախ չէին իջնում բակ։ Մյուս հարևան էլ, որը չցանկացավ ներկայանալ՝ նշեց, որ տղան այն ժամանակ էր դուրս գալիս և զբոսնում, երբ հայրը տանը չէր լինում։  
Պաշտոնական հայտարարություններից առաջ, որոշ լրատվամիջոցներ հայտնում էին, որ տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ հրացաններ, գնդացիրներ ու զրահ:
Ավելի ուշ Լենինգրադի մարզի քննչական կոմիտեն իր պաշտոնական կայքում տեղադրել է պաշտոնական հաղորդագրություն. «Իրավապահ մարմինները տեղեկատվություն են ստացել 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մասին: Ըստ քննիչների, 46-ամյա տղամարդը իր երիտասարդ դստերը բազմիցս ենթարկվել է սեռական բռնության»:  

Ըստ քննիչների, նա բռնաբարել է իր դուստրերից մեկին 2012 թվականից ի վեր: Աղջիկը այժմ 13 տարեկան է: Այսինքն՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ երեխան ընդամենը հինգ տարեկան էր: Երբ ոստիկանները փորձել են մտնել տուն, տղամարդը դիմադրել է:  
Երեխաներին հաջողվել է դուրս գալ, հիմա նրանց վտանգ չի սպառնում: 1tv.ru-ի տեղեկություններով, մեծ ընտանիքում, բացի հարազատներից, եղել են նաև որդեգրված երեխաներ: Հայտնի չէ, մայրը կատարվածի մասին իմացել է, թե՝ ոչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր