Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

17 դեկ 2019 15:44

Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն «ամոթալի» են համարել Թուրքիայում

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին։ Նա ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915  թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և  ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև, հայտնում է Rusarminfo-ն:

Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի,  որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել և փոխհատուցել իր արարքների համար։
Բացի դրանից, Օզգյուլի խոսքով, Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։
Քաղաքագետը նշել է, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։ Մասնավորապես, Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ:
«Դրա համար սա Թուրքիայի պատմության մեջ նախագահի ամենաամոթալի արարքներից մեկն է», – ասել է Օզգյուլը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա  դուր չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա էլ իր հերթին սպառնալիքնեոր հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր