Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

18 դեկ 2019 14:14

Հայաստանն այսօր չի կառավարվում, կա օպերատիվ կառավարման ճգնաժամ. բարձրագույն օղակում են գտնվում մարդիկ, ովքեր չունեն գոնե նվազագույն փորձառություն

 Իշխանափոխությունից 1,5 տարի անց ՀՀ նոր իշխանությունները դեռ չեն կարողանում հասկանալ կառավարման կարևորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը՝ կազմակերպում, ղեկավարում և համակարգում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի խոսքերով, այսօր իշխանության բարձրագույն օղակում են գտնվում մարդիկ, ովքեր չունեն վերոնշյալ երեք բաղադրիչների գոնե նվազագույն փորձառությունը և գիտելիքը, հետևաբար ձախողումները, տապալումները, սխալներն անխուսափելի են:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հուզական պոռթկման ժամանակ ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարևոր տեղեկատվություն: Դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին, երբ խոսում է տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաև տեղեկատվության անվտանգության խնդիր է: Պետության ղեկավարը պետք է համալիր ու ամբողջական տեղեկացված լինի Հայաստանի ներսում, Հայաստանի հետ կապ ունեցող գործընթացների վերաբերյալ»,-նշեց նա:

Բանախոսը վստահ է, որ այսօրվա իշխանությունները հնարավորություն չունեն լուծելու առկա խնդիրները, չունեն հնարավորություն նաև կառավարելու դա. «Հայաստանում այսօր կա օպերատիվ կառավարման ճգնաժամ: Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Միգուցե գնահատակաները սուր են, սակայն՝ օբյեկտիվ են»:
 
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, թե կառավարությունից երբեմն ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել: Ի դեպ, տեղեկացնեմ մեր քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, կամ պաշտոնակատարի կողմից: 


«Փաշինյանը պետք է պարզաբանի, թե որ նախարարին նկատի ուներ, ում էր ասում չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ: Դա հենց իր գնահատականն է, ոչ թե՝ իմ»,-ասաց նա:


Ղազինյանի խոսքերով, պետական կառավարման համակարգը հատկապես ստորին ու միջին շերտերում մինչ այժմ ապահովել են պետական օպերատիվ կառավարման կենսունակությունը. «Վերևից հստակ ռազմավարություն, քաղաքականություն չի ներկայացվել, որ պետք է իրականացվի պետական ապարատի կողմից»,-նշեց բանախոսը, ում խոսքերով, միայն շարժիչով հնարավոր չէ առաջ գնալ, պետք է, այսպես ասած, նավիգացիոն համակարգ, վարորդ, ով ճիշտ ժամանակին կարգելակի, կամ ընթացքը կարագացնի:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր