Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 դեկ 2019 16:34

Տեսանյութ. Քոչարյանի խոսքը վեճ առաջացրեց. Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որտեղ ես ղեկավարել եմ

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ չկիրառելու որոշման դեմ Վերաքննիչ բերած բողոքի քննությանը երկրորդ նախագահը ցանկացավ դիրքորոշում հայտնել՝ ավելի շատ անդրադառնալով տուժողներից մեկի այն արտահայտությանը, թե Քոչարյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության համար։
«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որտեղ ես ղեկավարել եմ։ Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առաջին նախագահն եմ։ Հայաստանում եւս 10 տարի նախագահ եմ եղել»,֊նշեց Քոչարյանը, որի խոսքը ընդհատող տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
Այնուհետեւ դատարանում վեճ սկսվեց՝ Քոչարյանի աջակիցների եւ նրան դեմ արտահայտվողների միջեւ։
Դատարանը թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին շարունակել խոսքը. «Իմ նախագահության ժամանակ Հայաստանը համարվել է միջին եկամուտներ ունեցող երկիր»։
 
 ***

Պաշտպան Հայկ Ալումյանի կողմից իրենց կողմից բերած բողոքը ներկայացնելուց հետո, դատարանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին՝ դիրքորոշո՞ւմ հայտնում է բողոքի վերաբերյալ։
Ռ․Քոչարյանը պատասխանեց, որ, եթե հնարավորություն կտրվի, ապա վերջում կարող է խոսել, դատարանն էլ ասաց, որ ընթացակարգն այսպիսինն է։ Ամբաստանյալն էլ արձագանքեց՝ ոչինչ չունի ասելու։
 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր