Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

19 դեկ 2019 13:22

Տեսանյութ.5-ամյա Նաստյան զբաղեցրել է 3-րդ տեղն աշխարհում ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների վարկանիշում՝ վաստակելով 18 մլն դոլար

Forbes-ի փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքից 5-ամյա Նաստյա Ռադինսկայան զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհում ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների վարկանիշում:


Հրապարակման փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ 2018 թվականին նա վաստակել է 18 միլիոն դոլար, ինչը կազմում է մոտ մեկ միլիարդ 200 միլիոն ռուբլի:


Այս մասի հայտնում է Լայֆը։
Փոքրիկը տարբեր սոցիալական ցանցերում վարում է իր անձնական բլոգը։ Ընդհանուր առմամբ նրա էջերին հետևում է 107 միլիոն օգտատեր, իսկ Youtube ալիքում նրա հետևորդների թիվը կազմում է 42 միլիոն։ Նաստյայի տեսահոլովակները թողարկվում են 7 լեզուներով։
Այժմ փոքրիկն ապրում է Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում։ Նա համագործակցում է այնպիսի լեգենդար ընկերությունների հետ, ինչպիսիք են Dannon-ը և Legoland-ը։
Այս տարի YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների լիարժեք ցուցակը հետևյալն է.
Ռայան Կաջի- տարեկան 26 միլիոն դոլար
Dude Perfect-20 միլիոն դոլար
Անաստասիա Ռադինսկայա-18 միլիոն դոլար
Rhett and Link-17,5 միլիոն դոլար
Ջեֆրի Սթար-17 միլիոն դոլար
Preston-14 միլիոն դոլար
PewDiePie-13 միլիոն դոլար
Markiplier-13 միլիոն դոլար
DanTDM-12 միլիոն դոլար
VanossGaming-11,5 միլիոն դոլար


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր